ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք. Փաշինյանը՝ Թուրքիայից ապրանք բերողներին

Ֆուռը բերում սահմանին կանգնեցնում են ու 50-50 կգ-ներով Հայաստան են բերում ամբողջ ապրանքը: Ո´չ և ո´չ, չի լինելու այդպիսի անսկզբունք կոմպրոմիս որևէ մեկի հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով սահմանին առևտրականներից մաքսատուրք գանձելու հետ կապված խստացումներին ու բողոքներին, հայտնում է News.am-ը: 

«Եթե կառավարությանն ասելու են՝ ցույց ենք անելու ձեր դեմ, մեզ համար սա արեք, նա արեք... ցույց արեք այն ժամանակ, երբ կհասնեք այն քանակներին, որ կհասկանանք՝ իրար հետ գործ չունենք անելու, ցտեսություն կասենք, կգնանք մեր գործին: Բայց մենք չենք համաձայնելու, որ իրար երեսի նայենք, իրար ֆռցնենք: Ով ավելի շուստրի է, կառավարությանը ստիպում է որոշում կայացնի: Չի լինելու այդ որոշումը, բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու ենք: Չկա ուրիշ տարբերակ ոչ մեկի համար՝ օլիգարխ կլինի, շարքային կլինի, մանր վաճառական կլինի»,-ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ խաբեությունը, սուտը դարձել է հասարակական հարաբերությունների հիմնական օղակ. «Ես թույլ չեմ տալու որևէ մեկին ինձ հետ ստի լեզվով հարաբերվել՝ հարազատ կլինի, մերձավոր կլինի, թիմակից կլինի, ընդդիմադիր կլինի: Ստի վերջը եկել է»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: