ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանին ռուսական գազի մատակարարման պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են. Բախտաձե

Հայաստանին ռուսական գազի մատակարարման տրանզիտի նոր պայմանագրի շուրջ «Գազպրոմ էքսպորտ» ընկերության հետ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, հայտնում է «Գրուզիա-օնլայնը»։

«Այդ հարցով բանակցություններն ընթանում են։ Դրանք վարում է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարությունը։ Սպասենք արդյունքների։ Կարծում եմ, որ դրանք  շուտով կավարտվեն»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բախտաձեն։

Միաժամանակ, վարչապետը նշել է, որ բանակցություններում վրացական կողմի դիրքորոշումն այն է, որ պետք է բարելավվեն Հայաստանին ռուսական գազի մատակարարման տրանզիտի պայմանագրի պայմանները։ «Գլխավորը երկրի էներգաանվտանգությունը և էներգետիկ անկախությունը ապահովելն է»,- ընդգծել է Բախտաձեն։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: