ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 775,21 դրամ ԱՐԾԱԹ - 247,09 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 664,18 դրամ

Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մարդեղացյալ Աստվածորդու՝ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ 

Տերունական տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ս. Գայանե վանքում մասնակցեց Երեկոյան ժամերգության:

Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական ծառայությունից` հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, տեղի ունեցավ նախատոնակ, ապա կատարվեց նաև տարվա առաջին Անդաստանի արարողությունը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը: 

Այնուհետև «Քրիստոս փառաց» հոգեզմայլ տաղի ներքո Ս. Գայանեի խորանի կանթեղից վառված մոմով Մուշեղ Սրբազանը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լույսը փոխանցեց ներկա հավատավոր ժողովրդին: 

Արարողությունից հետո եկեղեցականաց թափորն ուղղվեց դեպի Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակ, ուր, ներկայությամբ բազում հավատացյալ հայորդիների, ձեռամբ Մայր Աթոռի Լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, վառվեց Տեառնընդառաջի խարույկը: 

Խարույկի շուրջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես եկան հոգևոր և ազգային երգերի կատարումներով: 

Տարիներ առաջ Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Այս առիթով փետրվարի 14-ին` եկեղեցիներում մատուցվող Ս. Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության հատուկ կարգ: 

 

 

Ինչպես հայտնում է Qahana.am-ը` Տեառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ «Տեառնընդառաջ» անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ: 

Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար: Հայ Առաքելական Եկեղեցու հաստատած կանոնների համաձայն, ութ օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մորը՝ մաքրագործում: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Սուրբ Հոգով առաջնորդվելով՝ նա ճանաչում է Փրկչին և ընդառաջ է գալիս Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 5 կմ/ժ
3 C°
 
-1°   
23.02.2019
   
24.02.2019
Հարցում

Գո՞հ եք արդյոք հայ-ռուսական ռազմական համագործակցության վերջին զարգացումներից: