Ի գիտություն ենք ընդունել Սիրիայում հայկական առաքելության հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ի գիտություն է ընդունել Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության տեղակայման հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը:
«Ի գիտություն ենք ընդունել Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության (ՀՄԱ) տեղակայման հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը: Հայաստանը և Միացյալ Նահանգներն արդեն երկար ժամանակ է, ինչ միասնաբար ջանքեր են գործադրում արձագանքելու Սիրիայում ընթացող մարդասիրական աղետին, որն ուղեկցվում է փախստականների և տեղահանվածների զանգվածային ճգնաժամով:
Կրկնենք, որ սիրիական հակամարտության ամբողջ ընթացքում աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մշտապես մտահոգությամբ է հետևել քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների, այդ թվում՝ սիրիահայ հոծ համայնքի ճակատագրին: Հայկական հանրային կարծիքը խորը մտահոգություն և կարեկցանք է դրսևորել քաղաքացիական բնակչության տառապանքների և երկրի ավերման նկատմամբ: Խոսքը գնում է մի երկրի մասին, որն առանցքային ներդրում է ունեցել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ժողովրդի գոյատևման հարցում: Սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում Հալեպում չի դադարել գործել Հայաստանի Գլխավոր հյուպատոսը: Մինչ օրս Հայաստանն ապաստան է տվել ավելի քան 22000 սիրիացի փախստականների և մոտ չորս օդանավ մարդասիրական օգնություն է տրամադրել Սիրիայի ժողովրդին: Հարաբերական անդորրի ու անվտանգության հասատաումից հետո Հայաստանը մտադրված է շարունակել իր ներդրումը մարդասիրական առաքելությանը, ներառյալ՝ տրամադրելով բժիշկներ և մարդասիրական ականազերծողներ՝ աջակցելու հակամարտությունից տուժած Հալեպի քաղաքացիական բնակչության կենսագործությունեության բարելավմանը: Հայկական առաքելությունը բացառապես մարդասիրական բնույթ ունի, առաջնորդվում է միջազգային մարդասիրական իրավունքով և իր գործունեությունը համակարգելու է տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերող կառույցների և միջազգային գործընկերների հետ:
Մենք կիսում ենք միջազգային հանրության մտահոգությունները՝ կապված Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավիճակի հետ և կարևորում Սիրիայում մարդասիրական աջակցության շարունակական տրամադրումը»,- ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունում։
-
12:27
Հանգստի համար ամենամատչելի երկրների ցանկում է ընդգրկվել նաև Հայաստանը
-
12:17
ԵԱՀԿ-ն դրական է համարում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանձնառությունը
-
11:49
Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ-ում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ է նշանակել
-
11:19
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
-
10:55
Մոսկվան բարձր է գնահատում Հայաստանի կողմից Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելը․ ՌԴ դեսպան
-
10:36
Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել. ՊԲ-ն հայտարարություն է տարածել
-
10:08
Քննարկվել է Թուրքմենստանում Հայաստանի առևտրի տան բացման հնարավորությունը
-
21:27
Նազարբաևը ցրել է Ղազախստանի կառավարությունը
-
20:44
UNESCO-ն արևմտահայերենը համարում է Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզու
-
20:08
ԱԳՆ նախարարը Հայաստան այցելելու պաշտոնական հրավեր է հղել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին
-
19:27
Թուրքիայում կվերականգնեն Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին
-
18:47
Վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
-
18:06
Թուրքական և ադրբեջանական ԶՈՒ-երը զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի հետ սահմանին
-
17:35
Արթուր Վանեցյանը` Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հնարավորության մասին
-
17:12
Մայրենին պատիվդ է. Գարո Փայլան
-
17:00
Անկարայում կբացվի «Քարերի պոեզիա. Անի» ցուցահանդեսը
-
16:35
Կառավարությունը քայլեր է ձեռնարկում զինծառայողների սննդի կազմակերպման արդյունավետության բարձրացման ուղղությամբ
-
16:20
Անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. Սենոր Հասրաթյան
-
15:35
Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
-
15:28
Մեծ Բրիտանիայի չորս ազդեցիկ նախարարներ Մեյից պահանջել են հետաձգել Brexit-ի ամսաթիվը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:43
Առողջ ապրելակերպ, նիհարելու խորհուրդներ «ծույլերին». հարցազրույց ֆիթնես մարզչի հետ
-
18:59
Եթե Ցեղասպանությունը սուտ է, ինչո՞ւ է Էրդողանը 5 տարի շարունակ ցավակցում հայերին. Փայլան
-
20:02
Արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների իրավունքները կլինեն առավել երաշխավորված. ՄԻՊ
-
16:16
Հայկական արտադրության ապրանքները վաճառվել են ադրբեջանական դրոշի ներքո
-
20:47
«Հայ հանճար, բրավո, Աստված իմ»․ Հայ աճպարարը հիացրել է Կիրկորովին (տեսանյութ)
-
21:03
Հաճելիորեն զարմացած եմ, որ հայերը պահպանել են հրեական և ադրբեջանական գերեզմանատները. Լապշինը` Եղեգիսում
-
21:05
«Ես հայ եմ, բայց երբեք չեմ եղել հայրենիքում». Աննա Տեր-Վարդանյան` ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը
-
14:29
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահի հետ
-
15:47
Թուրք ազգայնականներն առաջարկում են ՀՀ քաղաքացիներին արտաքսել երկրից
-
15:29
Կոնգրեսը կասեցրել է ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 5 կմ/ժ