ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով դեսպաններին և հատուկ ներկայացուցիչներին

Փետրվարի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով դեսպաններին և հատուկ ներկայացուցիչներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ:

Ողջունելով հյուրերին` նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը արժևորում է Արևելայն գործընկերությունը՝ որպես ընդհանուր արժեքների և նախանշված նպատակների հիման վրա ձևավոված արդյունավետ հարթակ: Այս համատեքստում նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստան-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համագործակցության նոր հնարավորություններ է ընձեռում ոչ միայն Եվրոպական միության, այլև ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների օրակարգն առավել հարստացնելու համար: Նախարար Մնացականյանի բնորոշմամբ՝ այն նաև լավ գործիք է Հայաստան կառավարության զարգացման օրակարգի առաջմղման համար, որն ուղղված է բարձր տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված տնտեսության զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Անդրադառնալով մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին՝ ԱԳ նախարարն ընդգծեց, որ այն լավ հարթակ կարող է հանդիսանալ Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների ժողովուրդների և հասարակությունների առավել մերձեցման և փոխճանաչելիության մակարդակի բարձրացման համար:

Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց քաղաքացիական հասարակության, ինչպես նաև երիտասարդության և կանանց ունեցած ակտիվ դերակատարությունը:

Զրուցակիցների խնդրանքով նախարար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին և հիմնական ուղղություններին, ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: