ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցի սենյակ չէ. Բելառուսի ԱԳՆ-ն Հայաստանին

© Photo: МИД Беларуси

Բելառուսն ակնկալում է, որ հայկական կողմն առաջիկայում կհայտնի Բելառուի ԱԽ պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամկետների մասին: Այսօր այս մասին ճեպազրույցի ժամանակ  հայտնել է Բելառուսի արտգործնախարարության տեղեկատվության և թվային դիվանագիտության վարչության պետ և մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

Բելառուսը Ստանիսլավ Զասի թեկնածությունն է առաջարկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Գլազն ընդգծել է, որ Զասը հանդիպումներ է ունեցել հինգ պետոթյունների ղեկավարների հետ, որոնք աջակցել են նրա թեկնածությունը:

«ՀԱՊԿ-ն արդեն երկար ժամանակ է ինչ աշխատում է առանց գլխավոր քարտուղարի: Իրավիճակը հօգուտ կազմակերպության չէ և անհապաղ լուծում է պահանջում: Առավել ևս, ու Աստանայում և Սանկտ Պետերբուրգում հանդիպումների ժամանակ ՀԱՊԿ երկրների ղեկավարները կողմ են արտահայտվել Բելառուսի թեկնածուին»,- ասել է Գլազը: 

Նա հիշեցրել է, որ դեռ անցյալ տարվա դեկտեմբերին Հավաքական անվտանգության խորհրդում նախագահող Ղրղզստանի նախագահի կարգադրությամբ ՀԱՊԿ քարտուղարությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման մասին որոշումների անհրաժեշտ նախագծեր էր պատրաստել:

«Ստանիսլավ Զասն անհապաղ պետությունների ղեկավարների հետ հանդիպումներ է անցկացրել հինգ մայրաքաղաքներում։ Բոլոր նախագահները նրա թեկնածությունը պաշտպանել են։ Այն համատեքստում, որ անցած տարվա դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, իսկ հետո ձևավորվեց կառավարությունը, մենք ըմբռնումով վերաբերվեցինք նրան, որ Հայաստանի վարչապետը հնարավորություն չունեցավ հանդիպել բելառուսի թեկնածուի հետ։ Հիմա այդ շրջանն ավարտվել է։ Ուստի, մենք սպասում ենք, որ հայկական կողմն արդեն առաջիկայում կտեղեկացնի այդ հանդիպման ժամկետի մասին»,- նշել է Անատոլի Գլազը։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Բելառուսը մտադիր է Երևանի հետ կառուցողական փոխգործակցության։ «Հույս ունենք, որ կկարողանանք փոխըմբռնում գտնել։ Չէ՞ որ միջազգային ռազմաքաղաքական կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցի սենյակ չէ, որը կարելի է պատվիրել, անգամ եթե չկա դրանից նորից օգտվելու ոչ մի հնարավորություն»,- ասել է Անատոլի Գլազը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    22 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: