ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում հերթական վանդալիզմի դրսևորումն է բացահայտվել հայկական եկեղեցու նկատմամբ (ֆոտոշարք)

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու պատերի վրա ներկանյութերով գրառումներ են արվել: Այս մասին հայտնում է  «Ermenihaber.am»-ը: 

Ի դեպ, սա նոր երևույթ չէ: Տարիներ առաջ եկեղեցու պատերը պղծվել էին, բայց 2018-ին կապույտ ներկով քողարկվել էին ոչ պատշաճ այդ գրառումները:

Նմանատիպ երևույթները խոսում են այն մասին, որ Թուրքիայում անտեսում են ազգային-կրոնական փոքրամասնություններին պատկանող գույքի, սրբատեղիների և վերջիններիս նկատմամբ  վանդալիզմի դրսևորումները: 

Այսօր պատերը նորից լի են գրառումներով` անվայել, տարաբնույթ, անհասկանալի բովանդակությամբ: 

Թուրքիայում հերթական վանդալիզմի դրսևորումը հայկական եկեղեցու նկատմամբ (ֆոտոշարք)

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: