ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի ԱԳՆ-ն նշել է միջուկային համաձայնագրից հրաժարվելու պայմանները

verelq.am

Իրանը մտադիր չէ «հենց այնպես» հրաժարվել միջուկային գործարքից և նման որոշում կընդունի միայն որպես այլ կողմերի գործողությունների պատասխան։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին «RT Ինտերվյու» ծրագրում ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

Պատասխանելով ԵՄ երկու հիմնական պահանջների վերաբերյալ հարցին (Իրանի անդամակցությունը Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խմբին (ФАТФ) և բալիստիկ հրթիռների խնդրի շուրջ բանակցությունների սկսումը)՝ նա նշել է, որ Եվրոպան պետք է կատարի իր պարտավորությունները միջուկային համաձայնագրի համապատասխան։

«Մենք հավատարիմ ենք միջազգային համաձայնագրին, իսկ ԱԷՄԳ-ն հաստատել է, որ մենք դրան հետևում ենք։ ԱՄՆ-ն է դուրս եկել միջուկային համաձայնագրից, իսկ եվրոպացիները պետք է կատարեն իրենց պարտավորությունները։

«Նրանք ակնհայտորեն անտարբերություն են ցուցաբերել այն բանում, ինչը վերաբերում է դրանց հետևելու անհրաժեշտությանը, մասնավորապես՝ Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խմբի առումով։ Ահա մենք էլ հենց կատարում ենք նրա բոլոր կարգադրությունները մեր ներքին օրենսդրության շրջանակներում»,- հավելել է նա։

Նա նշել է, որ Իրանը «գործելու շատ տարբերակներ ունի», եթե Եվրոպան պնդի այս երկու պայմանները։

«Այդ երկու պայմանները կապված չեն միջուկային համաձայնագրի հետ։ Բայց եթե մեր կոնտրագենտները չցանկանան կատարել իրենց պարտավորությունները դրա համապատասխան, ապա մենք բավականաչափ այլընտրանքներ ունենք։ Նման այլընտրանքներից մեկը միջուկային համաձայնագրից դուրս գալն է։ Եթե մենք որոշենք այդպես անել, ապա դա կդառնա միայն Վաշինգտոնի դուրս գալու և Բրյուսելի անտարբեր դիրքորոշման արձագանքը»,- ասել է Զարիֆը։

Ինչպես ընդգծել է ԱԳՆ ղեկավարը, Իրանը «հենց այնպես չի հրաժարվի միջուկային գործարքից»։

«Միայն ի պատասխան այլ կողմերի գործողությունների։ Սակայն այս տարբերակը մեզ համար առաջնահերթ չէ։ Այսպիսով, Եվրոպան պետք է որոշում կայացնի, իսկ մենք, համապատասխանաբար, քայլեր կձեռնարկենք դրա հիման վրա»,- ամփոփել է նա։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: