ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին

Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Սիսթան-Բելուջիսթան նահանգում Խաշ-Զահեդան մայրուղու վրա տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության կապակցությամբ, որը պատճառ է դարձել մարդկային անմեղ զոհերի։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց անունից վշտակցություն հայտնելով նախագահ Ռոհանիին, Իրանի բարեկամ ժողովրդին և զոհերի ընտանիքներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Բարձրյալի մխիթարությունն ու սփոփանքը բոլոր սգակիրների համար:

Շուտափույթ ապաքինում ցանկանալով ահաբեկչությունից տուժած վիրավորներին` Նորին Սրբությունը մաղթել է, որ Աստված աջակից ու օգնական լինի Իրանի ողջ ժողովրդին։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: