ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքերով

News.am

Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակով։ NEWS.am-ի տեղեկատվությամբ՝ օրերս սկսվել է առաջնագծի զորամասերի համալրումը հայրենական արտադրության կատարելագործված ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով։

Արդիականացված թռչող սարքն ունի թռիչքային և հետախուզական լայն հնարավորություններ։ Սարքի վրա գտնվող համակարգերը կառուցված են տարրերի նորագույն բազայի հիման վրա և ներառում են՝ ցածրաղմուկ շարժիչ, հզոր պրոցեսոր, GPS ընդունիչներ, իներցիալ նավիգացիոն համակարգ, հեռաչափման տվյալների մշակման համակարգ, իրական ժամանակի գեոտեղեկատվական համակարգ։ Անօդաչու սարքը կարող է հանդերձավորվել հայրենական արտադրության որակյալ ջերմացուցիչով։ Նորմալ արագությունը կազմում է 100-130 կիլոմետր ժամ, իսկ թռիչքի առավելագույն ժամանակը՝ մինչև 4 ժամ։ Այսինքն՝ մեկ թռիչքի համար անօդաչու սարքը կարող է կտրել 400-500 կիլոմետր։ Թռիչքը կարող է կառավարվել նաև ավտոմատ ռեժիմով՝ ըստ նշակետերի։ Օպերատորի հետ կապի առավելագույն հեռավորությունը 10  կիլոմետր է։ Անհրաժեշտության դեպքում հետախուզությունը կարող է վարվել նաև հակառակորդի տարածքի խորքում՝ 150-200 կիլոմետրի վրա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: