ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի հայտարարություններն ապակառուցողական են և դատապարտելի. Ռ. Ռուբինյան (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ վարչապետը ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս փետրվարի 12-ին անդրադարձավ նաև Արցախին և Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին, որին հետեց փետրվարի 13-ին Ալիևի կտրուկ արձագանքը: Մասնավորապես նա ասել է. «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է»:

Թեմայի հետ կապված «Արմեդիա» ՏՎԳ-ն մեկնաբանություն խնդրեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանից:

 

- Պարո՛ն Ռուբինյան, ինչի՞ հետ եք կապում հռետորաբանության կտրուկ կոշտացումը և շեշտադրման փոփոխությունը:

- Այսպիսի հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում խաղաղության գործընթացին և ոչ մի կերպ չեն նպաստում արդյունավետ բանակցային պրոցեսի մեկնարկին: 
Մեր դիրքորոշումը մնում է նույնը: Եթե ուզում ենք իրապես բովանդակային և արդյունավետ բանակցային գործընթաց և եթե իրապես ուզում ենք խաղաղության շուրջ երկխոսություն՝ պետք է համապատասխան մթնոլորտ, իսկ այդ մթնոլորտը ապահովվում է ագրեսիվ հռետորաբանության և ագրեսիվ գործողությունների բացառմամբ։
Ադրբեջանի հայտարարություններն, այս համատեքստում, ապակառուցողական են և դատապարտելի:

Զրուցեց Ռոզի Միքայելյանը

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: