ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակակիրներն արդեն հայտնի են

Ռեժիսոր Նադավ Լապիդի «Հոմանիշներ» ֆիլմն արժանացել է Բեռլինի 60-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր` «Ոսկե արջ» մրցանակին:

Ֆիլմը երիտասարդ իսրայելացու մասին է, ով փորձում է հեռանալ հայրենիքից և դառնալ իսկական ֆրանսիացի: Ռեժիսորը նշել է, որ ֆիլմը նվիրել է իր մորը, ով  մահացել է նկարահանումների ընթացքում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Լավագույն ֆիլմ է ճանաչվել նաև Նորա Ֆինգշայդտի «Համակարգի խափանողը»:

Կինոփառատոնի լավագույն դերասան է ճանաչվել չինացի Վան Ցզինչունը, որը խաղացել է «Ցտեսություն, որդիս» ֆիլմում:

Լավագույն կին դերասանուհի անվանակարգում «Արծաթե արջ» է ստացել է Ցզինչունի խաղընկերուհին` Յուն Մեյը:

Լավագույն սցենարի մրցանակը ստացել է Կլաուդիո Ջիովաննեզին` «Նեապոլի պիրանիաները» ֆիլմի համար:

Լավագույն ռեժիսոր անվանակարգում «Արծաթե արջ» է ստացել Բեռլինի կինոդպրոցի ներկայացուցիչ Անգելա Շանելեկը` «Ես տանն եմ եղել, բայց ...» ֆիլմի համար:

Լավագույն դեբյուտային ֆիլմ է ճանաչվել Մեհմեդ Ակիֆի «Օրեյ» ֆիլմը:

Լավագույն վավերագրական ֆիլմը Սուհաբա Գասմելբերի «Ծառերի մասին խոսելիս» ժապավենն է:

Լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակը շնորհվել է «Ձիերը տանելու ժամանակն է» ֆիլմի օպերատոր Ռասմուս Վիդերբեգին:

Հիշեցնենք, որ Բեռլինի միջազգային կինոփառատոնը մեկնարկել էր փետրվարի 7-ին: Փառատոնին ներկայացվել էր 16 ֆիլմ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: