ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մյունխենում հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը

mfa.am

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպել  է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, փետրվարի 16-ին կայացած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են  հայ-իրանական բարիդրացիական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ որպես համագործակցության կարևոր ուղղություններ առանձնացնելով առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտները:

Երկուստեք ընդգծվել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Զրուցակիցները կարևորել են կանոնավոր շփումների և հանդիպումների անցկացումը՝ այս համատեքստում ընդգծելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան նախատեսվող այցը, որը լավ առիթ է երկկողմ բազմաոլորտ համագործակցությանն անդրադառնալու և համատեղ քայլերը նախանշելու համար:

Հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր:

Նախարար Մնացականյանն Իրանի իր գործընկերոջը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: