ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առանձին հանդիպում պլանավորված չի եղել. Զ. Մնացականյան

Ազատություն ռադիոկայան

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ առանձին հանդիպում՝ շարունակելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակացություները Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում պլանավորված չէր: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, փետրվարի 16-ին կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք չէինք պլանավորել առանձին  հանդիպում [Մամեդյարովի հետ]: Մենք կարող ենք հանդիպել միջանցքում, մենք նախարար Մամեդյարովի հետ չունենք հանդիպելու և միմյանց ողջունելու խնդիր: Մենք չէինք պլանավորել առանձին հանդիպում, սակայն դա չի նշանակում, որ մենք չունենք խոսելիք: Աշխատանքը շարունակվում է», - հայտարարել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին մեկնարկել է Մյունխենի անվտանգության համաժողովը, որի աշխատանքներին ՀՀ կողմից մասնակցում են արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և նախագահ Արմեն Սարգսյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: