ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Համաեվրոպական տունը կապիտալ վերանորոգման կարիք ունի». Սերգեյ Լավրով

TASS

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթում նշել է, որ Ռուսատանը շահագրգռված է, որ, չնայած հակառակը պնդող տարածված շահարկումներին, Եվրոպան ուժեղ լինի:

Իր ելույթի ընթացքում Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը թույլ է տվել ներքաշել իրեն Ռուսաստանի հետ անիմաստ առճակատման մեջ, և կրում է բազմամիլլիարդանոց վնասներ իրեն պարտադրված սանկցիաների պատճառով:

«Համաեվրոպական տանը կապիտալ վերանորոգում է անհրաժեշտ: Մեզ բոլորիս առջև դրված խնդիրներն իսկապես մասշտաբային են, դրանք կարելի է արդյունավետ լուծել միայն համատեղ կերպով», - ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը նշել է նաև, որ 21-րդ դարի իրողությունները թելադրում են «գաղութատիրական մտածողության, երկաթե վարագույրների և սանիտարական գոտիների փիլիսսսոփայության կրկնություններից  հրաժարման անհրաժեշտություն»:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: