ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի մարզերի 24 համայնքներում այսօր ընթանում են ՏԻՄ ընտրություններ

Հայաստանի մարզերի 24 համայնքներում այսօր ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ:

Այսօր՝ փետրվարի 17-ին Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերի 20 համայնքներում քաղաքացիները համայնքի ղեկավար են ընտրում, իսկ Արմավիրի և Տավուշի մարզերի 4 համայնքներում՝ ավագանու անդամներ:

Ընտրական տեղմասերը բացվել են առավոտյան 08:00-ին և կփակվեն 20:00-ին:

Ինչպես փոխանցում է Արմենպրեսս-ը, 24 համայնքից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝ արտահերթ:

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 74 քաղաքացիներից 9-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: 

Ավագանու անդամի գրանցված62 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 2 թեկնածու:

ՏԻՄ ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի բոլոր 65 և ավագանու անդամի 60 թեկնածուները ինքնառաջադրվել են: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: