ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լևոն Աղասյանը, առաջ անցնելով ադրբեջանցի մարզիկից, ճանաչվել է աթլետիկայի Բալկանյան երկրների չեմպիոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մրցաշրջանում իր առաջին արտագնա մրցուղերթն ավարտեց Հայաստանի աթլետիկայի թիմը: Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում ուսումնամարզական հավաք անցկացնելուց հետո մեր  մարզիկները մասնակցեցին  Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը:

Հայաստանի ներկայացուցիչ, կապանցի 24 –ամյա  եռացատկորդ Լևոն Աղասյանը գերազանցեց իր բոլոր`  12  մրցակիցներին և 16մ 71սմ   արդյունքով  նվաճեց հաղթողի կոչումը` իրենից ետ թողնելով հաջորդաբար երկրորդն ու երրորդը ճանաչված Ադրբեջանի / 16, 68 / և Թուրքիայի / 16, 21 / պատվիրակներին:

Սպասելիքները գերազանցեց Երվանդ Մկրտչյանը: Ինը մասնակից  էր հայտավորված 1500 մ վազքատարածությունում: Հայ վազորդը, ում մարզումային պայմանները Գյումրիում  մեղմ ասած լիարժեք չեն, ցույց տվեց 3. 44, 55 ժամանակ և գրավեց պատվավոր երրորդ տեղը:

Մրցավարտից հետո  մեր աթլետները տեղում շարունակում են մարզումները և Երևան կվերադառնան փետրվարի 22 – ին:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: