ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ ղեկավարը Կիևին քննադատել է ընտրություններին ռուս դիտորդների մասնակցությունն արգելելու համար

© РИА Новости / Игорь Зарембо

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարարության ղեկավար Միրոսլավ Լայչակը Բրյուսելում Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մարտին կայանալիք նախագահական ընտրություններին ռուս դիտորդներին չհրավիրելը հակասում է ԵԱՀԿ անդամ պետությունների սկզբունքներին ու պարտականություններին:

Ինչպես նշում է Tert.am-ը՝ հղում անելով ria.ru-ին, Լայչակը Կլիմկինին խնդրել է, որ ուկրաինական իշխանություններն իրենց որոշումը վերանայեն և ՌԴ քաղաքացի հանդիսացող դիտորդներին թույլ տան հետևել ընտրությունների ընթացքին:

ԵԱՀԿ ղեկավարը կոչ է արել Կիևին անտեսել Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններն ու  հարգել ԵԱՀԿ սկզբունքները՝ դրանով իսկ նպաստելով ընտրությունների ժողովրդավարական ընթացքին ու ընտրական գործընթացի մոնիթորինգին:

Աղբյուրը հավելում է, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «անընդունելի» է որակել Կիևի քայլն ու ընդգծել, որ դա կարող է նվազեցնել նախագահական ընտրությունների օրինականության մակարդակը:

Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել էր օրենք, որը ՌԴ ներկայացուցիչներին արգելում է որպես դիտորդ աշխատել մարտի 31-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    8 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: