ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայերը մեր երկրում երբեք չեն ենթարկվել ցեղասպանության. Էրդողանը՝ Մակրոնին.

Hürriyet Daily News

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին հայտարարությանը: Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` Էրդողանը Մակրոնի հայտարարությանը գնահատական է տվել թուրքական լրատվամիջոցի հետ զրույցում։

Նախ  Թուրքիայի նախագահը Ֆրանսիային մեղադրել է 20-րդ դարում աֆրիկյան մի շարք երկրներում կոտորածներ իրականացնելու մեջ, իսկ այնուհետև Մակրոնին պատմությունն ավելի լավ սերտելու խորհուրդ է տվել։

«Մեր պատմության մեջ ցեղասպանության դեպք չի եղել։  Այդ այսպես կոչված Հայոց ցեղասպանություն  արտահայտությունը գործածելուց զգույշ եղիր։ Նախ ծանոթացիր այդ հարցի պատմությանը։ Հայերը մեր երկրում երբեք չեն ենթարկվել ցեղասպանության, իսկ այժմ էլ մեր երկրում  ապրում է մոտ 100.000 հայ, որոնց մի մասը՝ Թուրքիայի քաղաքացի։  Նրանք մեր երկրում են ապրում և շարունակելու են ապրել։ Մենք կարող էինք Հայաստան ուղարկել այն հայերին, ովքեր Թուրքիայի քաղաքացիներ չեն, բա դա չենք արել»,- նշել է Էրդողանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: