ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եգիպտոսի նախագահը Մյունխենում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ նախաքայլ է արել. Հայ Դատի հանձնախումբ

Reuters

Եգիպտոսի նախագահը Մյունխենում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ նախաքայլ է արել:

Ինչպես հայտնում է News.am-ը` այս առնչությամբ Հայ Դատի Եգիպտոսի հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Անվտանգության Մյունխենի համաժողովի գլխավոր նիստին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ Սիսիի Թուրքիայի և արբանյակների՝ իբրև ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը չտեսնել ձևացնող կամ քաջալերողներ թափանցիկ ակնարկին ամբողջացնող բաժինը եղավ գաղթականություն հարուցող պետությունների քայքայման մասին խոսքին մեջ հիշատակումը հարյուր տարի ջարդերի հետևանքով հայ գաղթականության:

Ճիշտ է, ցեղասպանություն եզրը չօգտագործեց Եգիպտոսի նախագահը, սակայն առաջին քայլը կատարեց այդ ուղղությամբ, ներկա իրողությունների լույսի տակ անհրաժեշտությունը տեսնելով դրա հիշատակման:

Նախապես նա խոսեց Եգիպտոսի՝ հայ գաղթականներ ընդունած լինելու մասին, սակայն պատճառի մասին չխոսեց:

Եգիպտոսի Հայ Դատի հանձնախումբը ողջունում է Եգիպտոսի նախագահի այս քայլը, այն գնահատելով ոչ միայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաքայլ, այլեւ հետագա ցեղասպանությունները կանխելու եւ արգելելու Հայաստանի Հանրապետության քաղաքակրթական նախաձեռնության՝ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մեջ գլխավոր դերակատարի դրական արձագանգ ու դրան միանալու խոստում:

Մենք մեր ձայնն ենք միացնում նախագահ Սիսիի, պահանջելով հաշվետվության կանչել ահաբեկչական կազմակերպություններ խրախուսողներին ու ժողովուրդների ճակատագիրը ջլատողներին, նրանց դժբախտացնողներին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: