ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանում փնտրում են հայկական եկեղեցու բակում մեր դրոշն այրող ադրբեջանցիներին

Վրաստանի ոստիկանությունը փնտրում է երեք էթնիկ ադրբեջանցու, որոնք հայհոյանքներ են տվել Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» հայկական եկեղեցում, եկեղեցու բակում այրել են Հայաստանի դրոշը և այդ ամենը տեսանկարահանել են։

Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը։

Միջադեպը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, սակայն նախօրեին է միայն աղմուկ բարձրացել Facebook սոցցանցում հրապարակվելուց հետո:

Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը միջադեպի մասին իմացել էր նույն օրը և անմիջապես դիմել համապատասխան մարմիններին։ Վրաստանի ՆԳՆ-ին էին փոխանցվել նյութեր և տեսանյութ, որոնք արձանագրել էին եկեղեցու բակում տեղադրված տեսախցիկները։

Միջադեպից հետո եկեղեցում արգելել են ֆոտո և տեսանկարահանումները, հատկապես, պատարագի ժամանակ։ Նկարահանումներ իրականացնելու համար այժմ անհրաժեշտ է համապատասխան թույլտվություն ունենալ։

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել։ 

Sputnik Արմենիայի տեղեկության համաձայն` տեսանյութը դժգոհություն է առաջացրել Վրաստանի ադրբեջանական համայնքում։ Ամենայն հավանականությամբ, հայկական եկեղեցին սրբապղծած անձինք զբոսաշրջիկներին են եղել Բաքվից։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: