ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը կրկին անդրադարձել է Թուրքիայում բնակվող հայերին

Vox

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է Հայոց ցեղասպանության ու այդ երկրում ապրող հայերի մասին, հայտնում է Ermenihaber-ը: 

Միգրացիայի թեմայով ելույթի ժամանակ Էրդողանը նախ հայտարարել է, որ Թուրքիան վերջին տարիներին 4 միլիոն փախստականի է ապաստան տվել, որոնցից 3.6 միլիոնը սիրիացիներ են: Այս համատեքստում Էրդողանն անդրադարձել է նաև Թուրքիայում բնակվող հայերի հարցին.

«Սիրիայից, որտեղ 2011-ից մինչև այսօր բախումներ են ընթանում, մեր երկրում ապաստանած որևէ մեկին ստիպողաբար հետ չենք ուղարկել: Արամեացիներին հետ չենք ուղարկել, քրիստոնյաներին՝ նույնպես: Մյուս կողմից հայերին էլ հետ չենք ուղարկել: Այս պահին Թուրքիայում մոտ 100 հազար հայ է ապրում, որից շուրջ 40 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են: Մյուսները քաղաքացի չեն, սակայն մեր երկրից չենք արտաքսում, քանի որ Թուրքիա եկել են իրենց երկրում ունեցած դժվարությունների պատճառով»:

Հայոց ցեղասպանության մասին խոսելիս Էրդողանը կրկնել է, որ թուրք ազգը որևէ այլ էթնիկ խմբի նկատմամբ ցեղասպանություն չի իրագործել:

«Հիմա աշխարհում ու հատկապես Եվրոպայում այսպես կոչված Հայոց ցեղասպանության անվան տակ որոշակի քարոզչություն է իրականացվում: Մենք էլ ասում ենք, որ դա պատմաբանների գործն է, և թող նրանք դա քննարկեն ու լուծեն: Մեր ամբողջ կյանքի, պատմության ընթացքում այս ազգը երբեք որևէ էթնիկ տարրի նկատմամբ ցեղասպանություն չի իրագործել»:

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան դեռ մի բան էլ ընդունել է տարբեր երկրների ռեժիմների կամ ահաբեկչական կազմակերպությունների կողմից հալածված փախստականների՝ առանց հաշվի առնելու նրանց ազգային կամ կրոնական պատկանելությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: