ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում ի հիշատակ Սումգայիթի, Գանձակի և Բաքվի հայ նահատակների

Lragir.am

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը փետրվարի 27-ին Հաագայում կանցկացնի բողոքի ցույց՝ ի հիշատակ Սումգայիթի, Գանձակի և Բաքվի հայ նահատակների: Այս մասին հայտնում է  «Արմենպրես»-ը, հղում կատարելով «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ին:

Փոխանցվում է, որ մեկնարկը կտրվի Խաղաղության պալատի մոտից, որից  հետո հանրահավաքի մասնակիցները բողոքի քայլարշավով կուղևորվեն դեպի Ադրբեջանի դեսպանատուն:

Միջոցառման նպատակն է ոգեկոչել Սումգայիթ, Գանձակ, Բաքու և այլ քաղաքներում 1988, 1990 թթ. Ադրբեջանի կողմից իրականացրած հայերի ջարդերի հետևանքով զոհվածների հիշատակը, ինչպես նաև բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիայի:

Նույն օրը Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունների պատվիրակությունը նամակով դիմելու է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարին, ինչպես նաև Նիդերլանդների խորհրդարանին Արցախի կարգավիճակին առնչվող հարցերի վերաբերյալ: Նամակում անդրադարձ կա նաև Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին և Ղարաբաղը բանակցության կողմ դարձնելու հարցին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: