ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինտերնետային հասանելիության բարելավման գործում Իրաքն ակնկալում է Հայաստանի աջակցությունը

Փետրվարի 20-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի կապի նախարար, դոկտոր Նայեմ Թ.Յուսիրին (Dr. Naeem Th. Yousir)։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջից: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին կապի բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ հայկական կողմից անդրադարձ է կատարվել Իրաքի նախարարի կողմից ավելի վաղ բարձրացված ոլորտային բարեփոխումներին` հատկապես ակնկալելով ինտերնետային հասանելիության բարելավման գործում հայկական կողմի աջակցությունը։ Կողմերը քննարկեցին նաև մոտ ապագայում Հայաստանից ներկայացուցչական պատվիրակության Բաղդադ այցի մանրամասները, ինչպես նաև այս բնագավառում երկկողմ Փոխըմբռնման մասին հուշագրի արդեն իսկ շրջանառվող նախագծի ստորագելու հնարավորությունը։

Դեսպան Փոլադյանը մատնանշեց էլեկտրոնային կառավարման "e-government", էլեկտրոնային կնիքի "e-stamp", էլեկտրոնային ստորագրության "e-signature" համակարգերի օգտագորման գործում հայկական հաջողված փորձը, որը, նախարար Յուսիրի հավաստմամբ, իրաքյան կողմի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։

Նախարար Յուսիրը գոհունակությամբ ընդունեց ՀՀ դեսպանի կողմից առաջարկված գործիքակազմի շուրջ համագործակցության խորացումը, և հավելեց հետագա փոխգործակցության շուրջ իրաքյան կողմի պատրակամության մասին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: