ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն Հայաստանում և հայերի հետ այլ կերպ է խոսում. Սվիտալսկի

Հայ ժողովուրդը մարդկային արժանապատվության ամենաբարձր գնահատանքին է արժանի։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության արարողության ժամանակ ելույթում նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, հայտնում է News.am-ը: 

Դեսպանը շեշտել է, որ այժմ ԵՄ-ն Հայաստանում և հայերի հետ այլ կերպ է խոսում մարդու իրավունքների հարցով։ «Սա մեծ փոփոխություն է և նախորդ տարի տեղի ունեցածի շնորհիվ է։ Հայ ժողովուրդը մարդկային արժանապատվության ամենաբարձր գնահատանքին է արժանի»,- ասել է նա։

Սակայն, դեսպանի խոսքով, դեռ մարդու իրավունքներին առնչվող մի քանի հարցեր կան, որոնց ուղղությամբ պետք է աշխատել. «Մենք դեռևս խոսում ենք մարդու իրավունքների մասին և դեռ շատ հարցեր կան, որոնց մասին մենք դեռ պետք է խոսենք, թեկուզ այլ կերպով»։

Նրա փոխանցմամբ՝ Եվրամիության համար դեռևս առանձնահատուկ կարևորություն են ներկայացնում երեք հարցեր. «Մեզ՝ Եվրոպական միության համար հատկապես կարևոր են երեք հարցեր։ Առաջինը՝ գենդերային հավասարությունն է։ Վարչապետը հեղափոխությունից հետո բազմաթիվ անգամներ շեշտել է քաղաքականությունում, բիզնեսում, կյանքի այլ ոլորտներով կանանց ավելի մեծ ներգրավածության մասին»։

Դեսպանի խոսքով՝ երկրորդը՝ խտրականության դեմ պայքարն է. «Մենք հավատում ենք, որ Հայաստանում համաձայն են, որ երկրորդ կարգի մարդիկ չպիտի լինեն։ Մենք հետևում ենք տարբեր սեռերի, կրոնների, սեռական կողմնորոշման, էթնիկ պատկանելության մարդկանց նկատմամբ խտրականության դեմ պայքարին»։

Երրորդը, նրա փոխանցմամբ, սոցիալական և աշխատանքային իրավունքներն են։ «Շատերի համար մարդու իրավունքները հիմնարար սոցիալական իրավունքներն են առաջին հերթին՝ աշխատելու իրավունքը, պատշաճ աշխատավարձ ստանալու և աշխատավայրում խտրականության չենթարկվելու իրավունքը։ Այսօր, նշում ենք նաև սոցիալական արդարության օրը, և շատ կարևոր է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է սոցիալիական և աշխատանքային իրավունքն իր գործունեության ծրագրում»,- եզրափակել է դեսպանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: