ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարտի 1-ին երթ ենք անում. Փաշինյան

Մարտի 1-ին, ժամը 18.30-ին՝ երթ ենք անում Ազատության հրապարակից՝ Մյասնիկյանի հուշարձան: Այդ օրը նաև ուղերձով կդիմեմ ժողովրդին: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես գիտեք՝ լրանում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների 11 տարին և քննարկումների արդյունքում որոշեցինք, այդ օրը նշանավարել քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան: Այս երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացու հաղթանակին: Այս երթը ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների:

Այն նշանանավորելու է այն հանգրվանը, որ Հայաստանում քաղաքացու հաղթանակն ու քաղաքացու իշխանությունն արդեն անշրջելի է, որ ՀՀ-ում այլևս չեն լինելու ընտրակեղծիքների, որ մենք ՀՀ-ում դեմ ենք կանգնում քաղաքական բռնություններին, կոռուպցիային, ապօրինություններին, քաղաքական հետապնդումներին:

Այդ օրը մենք մեր հարգանքի տուրքը կմատուցենք 2008 թվականի մարտի 1ճ-ի 10 զոհերին և ընդհանրապես քաղաքական բռնության բոլոր զոհերին»,-ընդգծեց Փաշինյանը, գրում է News.am-ը:

Նա ընդգծեց, որ այդ օրը նաև ուղերձով կդիմի ժողովրդին. «Ուղերձի ֆորմատի, ձևի վերաբերյալ մի քանի գաղափարներ կան: Դրանք կքննարկենք», - հավելեց նա:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: