ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հերթական անգամ Ռուսաստանը համոզվեց, որ Հայաստանը կարող է օգնել այն մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեն. Սատանովսկի

facebook.com/ParliamentNK

Օրեր առաջ սիրիայի ժողովրդին հակամարտության գոտուց դուրս օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանը Սիրիա ուղարկեց հումանիտար առաքելություն իրականացնող խումբ, որի կազմի մեջ էին մտնում բժիշկներ, սակրավորներ և այլ մասնագետներ:  

Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին գտնում է, որ Հայաստանը հանդես է եկել իր ազգային շահերին համապատասխան:

«Հայաստանի ղեկավարությունը, հավանաբար, գիտեր, թե ինչու է դա անում: Հասկանալի է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ հարաբերությունները կապված են ոչ միայն անձամբ ինձ ուրախացնող այդ փաստի հետ: Հերթական անգամ Ռուսաստանը համոզվեց, որ Հայաստանը կարող է օգնել այն մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեն, ի տարբերություն Արևմուտքի շատ երկրների: Ենթադրում եմ, որ հայկական օգնությունը կուղարկվի այն շրջաններ, որոնք իսլամիստների կողմից գրավված տարածքներ չեն, ամենայն հավանականությամբ, այն շրջաններ, որտեղ բնակվում է հայ համայնքը, որն ամբողջովին ոչնչացվել է: Այնպես որ, կարող ենք միայն շնորհակալություն հայտնել», - ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի հետ զրույցում ասել է Սատանովսկին:

Փորձագետի կարծիքով՝ իրենց երախտագիտությունը Հայաստանի ղեկավարությանը կհայտնեն նաև սիրիական իշխաննությունները, որոնք մինչ այդ բարությամբ էին վերաբերում Երևանին:

 «Իհարկե, Սիրիայի ղեկավարությունը չի մոռանում նման բաները, իսկ Դամասկոսի վերաբերմունքը Երևանի հանդեպ ավելի լավ կլինի: Ինչ վերաբերում է Հայաստանի համար նշանակությանը, հասկանում եք, ամեն երկիր ինքն է մտածում՝ ինչպես դիրքավորվել:

Պատահական չէ, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում հայկական ղեկավարությունը (Ղարաբաղի) չի ոչնչացրել մզկիթները, իսկ Ադրբեջանի տարածքում ավիրվել են և շարունակում են ավիրվել հայկական մշակույթի, պատմության և քաղաքակրթության հուշարձանները՝ ինչպես Նախիջևանում, այնպես էլ դրա սահմաններից այն կողմ»,- ընդգծել է Եվգենի Սատանովսկին:

Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահը նաև ավելացրեց, որ բարի գործը անկախ այն բանից արվում է այսօր, վաղը, թե վաղը չէ մյուս օրը, միշտ էլ ամրապնդում է երկրի հեղինակությունը, և այդ առումով ինչ-որ իրականացրել է Հայաստանը,  կարևոր է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: