ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում

Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնելու ճիշտ ժամանակ է ընտրել Հայաստանի աթլետիկայի հավաքականը: Մարզումներին զուգահեռ մեր պատվիրակները միջազգային երրորդ մրցաշարին մասնակցեցին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

1948թ. Լոնդոնում անցկացված օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր, եռացատկորդ Ռուխի Սարիալպի անվան գավաթի խաղարկությունում, եռացատկորդների մրցավեճում  լավագույնը կապանցի Լևոն Աղասյանն էր: Նա  գերազանցեց միջազգային կարգի վարպետի ցուցանիշը, «ճախրեց» 16 մ 79 սմ և նվաճեց հաղթողի կոչումը: Ինչպես հայտնի է, Լևոնը  օրեր առաջ,   Բալկանյան երկրների ձմեռային 24-րդ առաջնությունում, 16 մ 71 սմ արդյունքով դարձյալ առաջինն էր ճանաչվել:

Մրցաշարում իրենց ունակությունները դրսևորեցին նաև կապանցի եռացատկորդուհի Մարիետա Մինասյանը / 12մ 18 սմ / և երևանցի հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը / 7մ 4 սմ /, ովքեր տեղ չունեցան մրցանակակիրների շարքում:

Փետրվարի 22 –ին մեր պատվիրակությունը կվերադառնա հայրենիք: Ասենք, որ Լևոն Աղասյանը և գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը Ստամբուլում կմարզվեն մինչև փետրվարի 27 –ը և նույն օրը կմեկնեն Գլազգո ` մասնակցելու մարտի 1 –ին մեկնարկող Եվրոպայի ձմեռային առաջնությանը: Ի դեպ, Գլազգոյում նրանց կմիանան նաև ԱՄՆ –ից ժամանող արագավազորդ Ալեքսանդր Դոնիկյանը / 60 մ / և Ֆրանսիայից ` ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: