ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անկարայում կբացվի «Քարերի պոեզիա. Անի» ցուցահանդեսը

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Երկրաբանության և արվեստի թանգարանում փետրվարի 21-ին կբացվի «Քարերի պոեզիա. Անի» ցուցահանդեսը:

«Anadolu Kültür» (Անատոլիայի մշակույթ) կազմակերպության կողմից նախաձեռնվող ցուցահանդեսին ներկայացվելու են լուսանկարներ պոլսահայ անվանի լուսանկարիչ Արա Գյուլերի արխիվից և ուսումնասիրության կենտրոնից, Աթաթուրքի անվան գրադարանից և Institute for the History of Material Culture of the Russian Academy of Sciences (IHMC RAS)-ի  արխիվից:

Նշվում է, որ կազմակերպիչները ներկայացվելիք ցուցանմուշներով փորձելու են մարդկանց հաղորդակից դարձնել Մետաքսի ճանապարհի հռչակավոր քաղաքներից հանդիսացած Անիի շքեղությանն ու պատմությանը:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև մայիսի 26-ը, հաղորդում է Ermenihaber-ը:

Նշենք, որ նույնանուն խորագրով ցուցահանդեսներ 2018-ին տեղի են ունեցել Ստամբուլում, ապա՝ Երևանում՝ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    20 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: