ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ-ում ղեկավարության ոչ մի վակուում չկա. Պեսկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ կառավարման դեֆիցիտ չկա, չնայած գլխավոր քարտուղարի նշանակման հարցում տարաձայնություններին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԲԿ-ն:

«Ո՛չ Կրեմլում, ո՛չ ՀԱՊԿ անդամների շրջանում ոչ մի ֆրուստրացիա չեն ապրում, եւ ՀԱՊԿ-ում ղեկավարության ոչ մի վակուում չկա»,- ասել է Պեսկովը: Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ կազմակերպությունն ունի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող:

«ՀԱՊԿ անդամների շրջանում որոշ տարաձայնություններ կան, որոնք այս պահին կարգավորվում են, այս գործընթացը շարունակվում է»,- հավելել է Պեսկովը՝ նշելով, որ դրա հետ մեկտեղ օպերատիվ կառավարման դեֆիցիտ չկա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: