ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ում Արցախի մշտական նեկայացուցիչը հանդիպումներ է ունեցել Արիզոնայում

ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Արիզոնա նահանգի Հայ Դատի գրասենյակի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ փետրվարի 15–18-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը:  

Փետրվարի 16-ին նահանգային մայրաքաղաք Ֆինիքսի հայկական կենտրոնում հայ համայնքի անդամների հետ տեղի ունեցած հանդիպմանը Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմաիրավական հիմքերը, բանակցային գործընթացի ներկա փուլը և պատասխանել մասնակիցների հարցերին: Նույն օրը տեղի է ունեցել Ռ.Ավետիսյանի հանդիպումը ՀՅԴ նահանգային խորհրդի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները:

Փետրվարի 17-ին Սքոտսդեյլ քաղաքի Սբ. Աբգար հայկական եկեղեցում ԱՀ ներկայացուցիչը հանդիպել է հայ համայնքի անդամների հետ։ Ռ. Ավետիսյանն անդրադարծել է Արցախի պատմության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիմնական փուլերին, երկրում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական գործընթացներին առնչվող հարցերին: 

Փետրվարի 18-ին Արցախի ներկայացուցիչը՝ նահանգի Հայ Դատի գրասենյակի անդամների ուղեկցությամբ, հանդիպել է Արիզոնայի սենատի և ներկայացուցիչների պալատի 11 անդամների՝ այդ թվում ներկայացուցիչների պալատի խոսնակ հանրապետական Ռասել Բաուերսի հետ: Հանդիպմանը ներկայացվել են Արցախի մասին տեղեկություններ և հերքվել Ադրբեջանի կողմից հակահայկական քարոզչական թեզերը: Ռ.Ավետիսյանը մասնակցել է նաև նահանգային Սենատի նիստին, որտեղ անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և Արցախոմ պետականաշինության գործընթացին առնչվող մի շարք հարցերին։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: