ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ՌԴ հարաբերությունները մեր երկրների և տարածաշրջանի անվտանգության երաշխիքն են. ՌԴ դեսպան

Հայաստանում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ շնորհավորում է բոլոր նրանց, որոնք ծառայություն են իրականացնում ՀՀ-ն ու ՌԴ անվտանգությունն ապահովելու համար։ Ինչպես հայտնում է «Tert.am»` նա «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն սերտ գործընկերային հարաբերություններ, որը դարերի պատմություն ունի: 

«ՌԴ ԶՈւ պատմությունն անքակտելի կապված է հայերի հետ, հայերը մեծ դեր են խաղացել ՌԴ ԶՈւ կայացման համար։ Այսօր մեր դաշնակցային հարաբերությունները մեր երկրների և տարածաշրջանի անվտանգության երաշխիքն են։ Ինչպես գիտեք Հայաստանի Հանրապետությունում կա ռուսական 102-րդ ռազմաբազան, մեր սահմանապահները մասնակցում են հայկական սահմանների պաշտպանությանը, ինչն անկասկած ՌԴ-ի կողմից մեծ ներդրում է ՀՀ-ում։ Սա մեր երկրների եղբայրական հարաբերությունների արտացոլանք է, որը բնութագրում է մեր հազարամյա պատմությունը»,- ասել է նա։ 

Ինչ վերաբերում է ռազմական համագործակցության շրջանակներում իրականցվող ծրագրերին, ապա դեսպանը նշել է, որ դրանք կյանքի են կոչվում պարբերաբար: Ռուս զինվորականները ծառայություն են իրականացնում Հայաստանի իրենց գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: