ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը սոցիալիստներն են

ТВ Центр

Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում կուսակցական ցուցակներով առաջատարը սոցիալիստներն են, որոնք հավաքել են ձայների 31, 75 տոկոսը: Դա են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները արձանագրությունների 95 տոկոսի մշակումից հետո, հայտնում է «Արմենպրես»-ը:

ACUM դաշինքը հավաքել է ձայների 25,26 տոկոսը, ներկայում իշխող Դեմոկրատական կուսակցությունը՝ 24,48 տոկոսը, «Շոռ» կուսակցությունը՝ 8,55 տոկոսը: Մնացած քաղաքական միավորումները չեն կարողացել հաղթահարել վեցտոկոսանոց ընտրական շեմը: Ըստ միամանդատ ընտրատարածքների՝ արձանագրությունների 90 տոկոսի տվյալների ամփոփումից հետո առաջատարը Դեմկուսն է, որը 19 տեղի է հավակնում խորհրդարանում, սոցիալիստները կարող են ստանալ 15 տեղ, ACUM դաշինքը՝ 11 տեղ: Խորհրդարանում աթոռ են ստանում Մոլդովայի ներկայիս վարչապետ, Դեմկուսի փոխնախագահ Պավել Ֆիլիպը, ինչպես նաևսոցիալիստների առաջնորդ Զինաիդա Գրեչանայան: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 49, 22 տոկոս: Առայժմ կուսակցություններից ոչ մեկը բավականաչափ ձայներ չունի ինքնուրույն խորհդարանական մեծամասնություն կազմելու համար: Սոցիալիստները և ACUM դաշինքն ավելի վաղ հայտարարել են, որ մտադիր չեն կոալիցիայի մեջ մտնել որեւէ ուժի հետ:

ՏԵՂԵԿԱՆՔ

Մոլդովայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 24-ին: Պատգամավորներին ընտրում են չորս տարով: Ընդտրություններն առաջին անգամ անցկացվել են խառը ընտրական համակարգով՝ 50 պատգամավոր ընտրվում Է կուսակցական ցուցակներով, 51-ն՝ ըստ միամանդատ ընտրատարածքների: Ընտրություններին մասնակցության շեմ չի սահմանվել: Կուսակցությունների համար ընտրական շեմը 6 տոկոս Է, Էլեկտորալ դաշինքների համար՝ 8 տոկոս


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: