ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2019թ. ծրագիրը

mil.am

Փետրվարի 26-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների դիրեկտորատի տնօրեն, դեր ծովակալ Միխայիլ Նաումի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2018թ. երկկողմ համագործակցության ոլորտում կատարված աշխատանքները: Համագործակցության հիմնական ուղղություններն են անձնակազմի մարտավարական պատրաստությունը, ռազմական կրթությունը, ռազմական բժշկության, ավիացիայի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ ուղղություներով փորձի փոխանակում, ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև ռազմաքաղաքական խորհրդակցություններն ու տեղեկատվության փոխանակումը: Նախորդ տարվա պլանավորված միջոցառումների 83 տոկոսն  իրականացվել է:

Հանդիպման ընթացքում համաձայնեցվել և ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2019թ. ծրագիրը: Այն ներառում է 20 միջոցառում Հայաստանում և Հունաստանում: Պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: