ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի նախագահի հետ պետք է ունենանք առանց օրակարգի հանդիպում. Նիկոլ Փաշինյան

Թեհրանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր ունեցած հանդիպումներին, փոխանցում է tert.am-ը: Հարցին՝ ի՞նչ հանդիպումներ են անցկացվում Ադրբեջանի ղեկավարության հետ, արդյոք դրանք միայն «բարև, բարի լույսով» են ավարտվել, թե կան պայմանավորվածություններ», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ըստ էության, հանդիպումների շրջանակի մասին ինչ որ կար ասելու, ես ամեն ինչ ասել եմ: Ոմանց կարդում եմ, նենց տպավորություն է...լեզուս էլ չի պտտվում ասել: Այսինքն ի՞նչ՝ մենք ժողովրդի ուժով հասել ենք կառավարության, որ կարգավիճակների ու մեր հայրենիքի ժողովրդի դեմ գործե՞նք: Պայմանավորվածությունը հետևյալն է՝ մենք պետք է քննարկենք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունը»,- ասաց նա:

Փաշինյանն ասաց, որ վերջերս միջազգային ներկայացուցիչների հետ մի խոսակցություն տեղի ունեցավ, երբ «հարցնում են՝ դուք պատրա՞ստ եք փոխզիջումների»:

«Մենք ասում ենք՝ ո՞վ է ասել, որ հարցի առաջին պատասխանողը մենք պետք է լինենք, դուք Ադրբեջանին հարցնո՞ւմ եք՝ իրենք պատրաստ են, թե ոչ:

Մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան, մինչև չպատասխանի Ադրբեջանը: Ադրբեջանն է, որ ամեն օր սպառնալիքներով է խոսում Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ: Եթե որևէ մեկը մտածում է, որ կարող է սպառնալիքով Ղարաբաղի հարց լուծել, ինքը չարաչար սխալվում է, բայց սխալվում է հենց այն պատճառով, որ գործ ունի համայն հայության հետ, որն այսօր առավել միասնական է, քան երբևէ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ Ղարաբաղի նկատմամբ որևէ սպառնալիքի դեպքում միասնությունը կրկնապատկվելու է, եռապատկվելու է, դառնալու է ավելի հզոր ուժ, քան այսօր է:

«Մեր կառավարության առաջնային խնդիրներից մեկը բանակցային գործընթացում Ղարաբաղի սուբյեկտության բարձրացումն է: Պետք է հանդիպում ունենանք Ադրբեջանի նախագահի հետ: Դա լինելու է առանց օրակարգի հանդիպում, բայց դրա կարևոր ուղենիշներից մեկը լինելու է բանակցային ֆորմատի քննարկումը: Քանի դեռ ֆորմատի վերաբերյալ համաձայնություն ձեռք չենք բերել, շփումները պաշտոնական բանակցություններ համարել չի կարելի: Ես խոսում եմ Հայաստանի անունից, որովհետև ՀՀ վարչապետն եմ, չեմ խոսում Արցախի անունից, որովհետև Արցախն ունի իր իշխանությունը: Բանակցային գործընթացում Արցախի անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը: Պետք է ամեն ինչ անենք, որ Ղարաբաղը բանակցային գործընթացի սուբյեկտության նոր մակարդակ ունենա»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: