ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրենկ Փալոնեն դատապարտել է Սումգայիթում հայերի ջարդերը

Наша Армения

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնեն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ադրբեջանական Սումգայիթում հայերի ցեղասպանության 31-րդ տարելիցի հետ: NEWS.am-ի փոխանցմամբ~ այս մասին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնել է իր Facebook-յան էջում:

Ըստ կոնգրեսականի՝ 31 տարի առաջ ադրբեջանական Սումգայիթում սպանվել և վիրավորվել են հարյուրավոր խաղաղ հայեր: Բռնաբարվել են կանայք և երիտասարդ աղջիկներ, զոհերին խոշտանգել են և այրել:

«Ադրբեջանը ավելի քան 30 տարի փորձում է թաքցնել սումգայիթյան վայրագությունները»,- նշել է կոնգրեսականը:

Նրա խոսքով՝ ավելի շատ մտահոգում է այն, որ այդ իրադարձությունների կազմակերպիչները համարվում են Ադրբեջանի ազգային հերոսներ:

«Չափազանց կարևոր է, որպեսզի ԱՄՆ կառավարությունը ճանաչի և դատապարտի խաղաղ բնակիչների վրա հարձակումները: Այս պատճառով ես շարունակում եմ աջակցել հայ ժողովրդին և այս ջարդերը դատապարտում եմ: Ցավոք, հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կառվարության վերաբերմունքը փաստացի չի փոխվել»,- նշել է Փալոնեն՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից շարունակվում է ահաբեկելու հռետորաբանությունը՝ ուղղված Արցախի բնակիչների դեմ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: