ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թե ինչու են ռուս պատգամավորները մասնակցել Բաքվի երթին, պետք է հարցնել հենց նրանց․ Մարիա Զախարովա

Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակությունն ինքնակազմակերպված է Ադրբեջան մեկնել։ Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է ի պատասխան հայ լրագրողի հարցի հայտնում է Սպուտնիկ Արմենիան։ 

Փետրվարի 26-ին Բաքվում երթ է տեղի ունեցել նվիրված Խաջալուի իրադարձություններին։ Ակցիային մասնակցել են նաև ռուս պատգամավորներ Օքսանա Պուշկինան, Դմիտրի Սավելևն ու Իրինա Ռոդնինան։

«Արցախյան հակամարտությունը բազմաթիվ անմեղ մարդկանց` և՛ ադրբեջանցիների, և՛ հայերի մահ և տառապանք պատճառեց։ Ռուսաստանը միշտ այն մեծ ողբերգություն է համարել և շարունակում է համարել։ Ինձ թվում է, որ սա հայտնի դիրքորոշում է, սակայն ես կցանկանայի այն վերահաստատել», - նշել է Զախարովան։

Դիվանագետի խոսքով` Ռուսաստանը միշտ շահագրգռված է արցախյան հակամարտության կարգավորման հարցում։

«Մեր երկիրը մեծ ջանքեր է գործադրում այդ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու հարցում։ Մենք հետագայում ևս դրան առաջնահերթ ուշադրություն ենք դարձնելու», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

«Դուք նշեցիք, որ Բաքվի ակցիային ռուս պատգամավորներ են մասնակցել։ Ինձ թվում է, որ արդար կլիներ իրենց հարցնել, թե ինչպես են իրենք ինքնակազմակերպվել։ ՌԴ ԱԳՆ–ն այդ միջոցառման համակազմակերպիչ չի եղել», – ասել է Զախարովան։

Նրա խոսքով` ավելի լավ է դիմել երթի մասնակիցներին և անձամբ նրանց ուղղել բոլոր հարցերը։ Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ–ի դիրքորոշումն անփոփոխ է։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: