ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանն ու Իրանը գազի հարցի շուրջ հանդիպում կկազմակերպեն Թեհրանում

© Sputnik / Stringer

Հայաստանն իրանական կողմից ստացել է առաջարկ՝ էլեկտրաէներգիայի ու գազի տարանցման համագործակցություն ծավալելու Վրաստանի և Ռուսաստանի հետ: Պայմանավորվածություն կա ապրիլին Թեհրանում քառակողմ` Հայաստան, Ռուսաստան, Վրաստան և Իրան հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։ Այս մասին Իրանի Սպահան քաղաքում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: 

Վլադիմիր Կարապետյանն ասել է, որ թե՛ Իրանի նախագահի, թե՛ ՀՀ վարչապետի կողմից տրվել են հանձնարարականներ համագործակցության հարցերը կարգավորելու և հարթելու համար:

«Պայմանավորվածություն ձեռք բերվեց միջկառավարական տնտեսական հանձնաժողովի գործունեությունը ակտիվացնելու վերաբերյալ: Առաջիկայում կլինի նիստ, որտեղ կքննարկվեն էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցերը»,- աս Կարապետյանը: Նրա խոսքով` հանդիպումը ծառայեց խոչընդոտները վերացնելուն:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: