ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իլհամի մի զանգն ինձ կամ իմ մի զանգն իրեն՝ բոլոր հարցերը լուծվում են. Լուկաշենկո

Երկրների ղեկավարների միջև անձնական հարաբերություններն ազդում են միջպետական կապերի  զարգացման վրա: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս մասին ասել է այսօր հասարակության և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների, բելառուսական և արտասահմանյան լրատվամիջոցների  հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով ադրբեջանական Trend գործակալության՝ Բելառուի և Ադրբեջանի փոխհարաբերությունների զարգացման մասին հարցին, փոխանցում է News.am-ը` հղում կատարելով ԲԵԼՏԱ-ին:

«Ինչ վերաբերում է դիվանագիտությանը, քաղաքականությանը և միջազգային կազմակերպություններում միմյանց աջակցելու այլ հարցերին՝ մենք ոչ մի խնդիր չունենք: Իլհամի մի զանգն ինձ (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև) կամ իմ մի զանգն իրեն՝ բոլոր հարցերը լուծվում են: Սա երկրների ղեկավարների միջև անձնական հարաբերությունների մասին հարցի վերաբերյալ և այն մասին,  թե ինչպես են դրանք ազդում միջպետական կապերի վրա», - ասել է պետության ղեկավարը: Նա պարզաբանել է, որ շատ միջոցառումներ, օրինակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դահուկ քշելը՝ ժամանակակից քաղաքականության մաս է:

«Առաջ նման բան չկար, հավանաբար նաև Խորհրդային Միությունում, ամենուր: Իսկ հիմա թրենդ է: Եվ դու պետք է հետևես թրենդին», - նկատել է նախագահը:

«Ինչ վերաբերում է անձնական հարաբերություններին, դրանք միշտ և ամենուրեք ազդում են միջպետական հարաբերությունների վրա», - ընդգծել է նա` հավելելով, որ պետությունների ղեկավարների անձնական հարաբերություններն օգնել են ձևավորել Բելառուսի և Ադրբեջանի հարաբերությունները: Այդ հարաբերությունները հիմնված են Ադրբեջանի ներկայիս նախագահի հոր՝ Հեյդար Ալիևի հետ Լուկաշենկոյի բարեկամական հարաբերությունների վրա:

«Երբ ես նրան հանդիպեցի, մեր միջև շատ լավ հարաբերություններ ձևավորվեցին: Երբ նա մահացավ, նրա որդին՝ Իլհամը նախագահ դարձավ, այդ ընկերությունը շարունակվեց Իլհամի հետ: Եվ մենք բացարձակապես խնդիրներ չունենք:

Թեև նա ՎՈւԱՄ-ում էր (Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպություն), նա պարտավորություններ ուներ, երբ մեր դեմ պատժամիջոցներ մտցրին Եվրամիությունն ու Ամերիկան։ Նա ոչ մի տեղ չի լռել, պաշտպանել է Բելառուսը և աջակցել,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։- Ճիշտ այնպես, ինչպես վրացի Սահակաշվիլին։ Ձեզ դուր գալիս է, թե ոչ, բայց նա պարզապես պայքարում էր Բելառուսի համար՝ Եվրամիությունում, Ամերիկայում։ Բնավորության բերումով բոլորին վերահամոզում էր. դուք չգիտեք Բելառուսը, դուք չգիտեք Բելառուսի նախագահին, ինչո՞ւ եք նրանց վրա ճնշում գործադրում։ Ահա մեզ մոտ այսպիսի հարաբերություններ են դիվանագիտական, քաղաքական հարցերում»։ «Ինչ վերաբերում է տնտեսությանը, ափսոս, իհարկե, մենք չենք կարող նավթ գնել Ադրբեջանում՝ նման լոգիստիկա չկա, ասենք, ինչպես Ռուսաստանում, դա թանկ է։ Բայց Ադրբեջանը մեզ հետ առևտուր անելու բան ունի։ Այն շատ հարուստ երկիր է։ Բայց այնպես է պատահել, որ Խորհրդային Միությունում Ադրբեջանը մի փոքր այնպես չի զարգացել տնտեսության իրական հատվածում, ինչպես Բելառուսը։ Ադրբեջանը մի բան էլ ավելիով միշտ տվել է այն, ինչ պետք է եղել ԽՍՀՄ-ին՝ նավթ։ Երբ միությունը փլուզվեց, երկիրը կանգնեց փաստի առջև. իսկ որտե՞ղ է իրական սեկտորը, մարդկանց կերակրել է պետք, հագցնել։ Իսկ այն չկա, որովհետև նավթայինն էին զարգացնում»,- բացատրել է երկրի նախագահը։

Հիմա Ադրբեջանն ընթանում է տնտեսության իրական սեկտորի զարգացման ճանապարհով։ «Եվ ահա սա է մեր գլխավոր խնդիրը հիմա. մենք ստեղծում ենք ձեզ մոտ (Ադրբեջանում) համատեղ արտադրություններ ավտոմեքենաշինության ոլորտում, օգնում ենք ձեզ նավթաքիմիայում, նավթավերամշակման գործում, այդ ամենը մենք Բելառուսում ունենք։ ՌՀԱ գծով մենք համագործակցում ենք, թեև մեզ քննադատում են մեր մերձավոր դաշնակիցները՝ Հայաստանը»,- հիշեցրել է նախագահը։ «Ինչ վերաբերում է մարդկանց հետ փոխհարաբերություններին, ես գիտեմ ադրբեջանցիների վերաբերմունքը բելառուսների հանդեպ. ավելի լավ պետք չէ։ Տա Աստված պահպանել նման հարաբերությունները։

Նրանք մեզ վերաբերվում են որպես եղբայրների»,- ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ հիմնական դավանանքների տարբերությունը չի խանգարում։ «Դա առհասարակ քրիստոնեական և մուսուլմանական պետությունների հարաբերությունների նմուշ է։ Ես համոզված եմ, որ դա նմուշ է։ Թեև մենք Տաջիկստանի հետ էլ փայլուն հարաբերություններ ունենք։ Եվ ընդհանրապես, իմ բախտը բերել է՝ մուսուլմանները թե՛ ինձ, թե՛ Բելառուսին ամբողջ աշխարհում վերաբերվում են որպես շատ-շատ մոտ մարդու, հաճախ օգնում են»,- ասել է Բելառուսի նախագահը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: