ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 657,47 դրամ ԱՐԾԱԹ - 269,6 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 602,3 դրամ

Չինաստանը փակել է Թուրքիայում գլխավոր հյուպատոսությունը

Gazeta

Չինաստանը որոշում է կայացրել ժամանակավորապես փակել գլխավոր հյուպատոսությունը Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր քաղաքում Պեկինի և Անկարայի հարաբերություններում լարվածության ֆոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իզմիրում Չինաստանի գլխավոր հյուպատոսության պաշտոնական բացումը տեղի էր ունեցել 2015 թվականի սեպտեմբերին, և առ այսօր այն կարևոր դերակատարում ուներ Չինաստանի և Իզմիրի շրջանի համագործակցության բարելավման գործում: 2019 թվականի փետրվարի 28-ին չինական կողմը որոշել է ժամանակավորապես փակել գլխավոր հյուպատոսությունն Իզմիրում և տեղեկացրել է այդ մասին Անկարային: Թուրքական կողմը հայտարարել էր, որ ընդունել է այդ որոշումն ըմբռնումով:Այժմ հյուպատոսության փոխարեն ամբողջ դիվանագիտական և հյուպատոսական աշխատանքը կկատարի  Չինաստանի դեսպանատունն Անկարայում»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Փետրվարի սկզբին Թուրքիայի արտաքին քաղաքականության վարչության պաշտոնական ներկայացուցիչը կոչ էր արել չինական իշխանություններին ազատ արձակել «անօրինական կալանավորներին» և փակել «համակենտրոնացման ճամբարներն ու բանտերը»: Ավելի ուշ Պեկինը, թուրքական ԱԳՆ-ի ներկայացուցչի հայտարարության հետ կապված, ներկայացրել էր Անկարային Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում համակենտրոնացման ճամբարների գործունեության մասին՝ ուղղված ույղուրներին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 20%
Քամի՝ 6 կմ/ժ
21 C°
 
12°  23° 
17.10.2019
12°  24° 
18.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: