ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադամը, Եվան, Նոյյան տապանը, Տիգրան Մեծը` Բրազիլիայում կայացած կառնավալում (տեսանյութ)

Rosas de Ouro (Ոսկե վարդեր) սամբայի պարային դպրոցը բրազիլական Սան Պաուլո քաղաքում ելույթ է ունեցել «Viva Hayastan!» (Կեցցե Հայաստանը) ծրագրով, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է News.am-ը: 

Շքահանդեսին մասնակցել է հայ համայնքի 500 ներկայացուցիչ, իսկ ներկայացումը բաժանված է 5 թեմայի՝ Դրախտ, Հայ հերոսներ, Քրիստոնեություն, Հայաստանի մշակույթ և հրապարակ։

Ներկայացումը սկսվել է ցեղասպանությանը հղումից և 1915թ.-ի իրադարձությունների զոհերին հիշատակի տուրքից։ Դրան հաջորդել են դրոշի գույները, որոնք կատարել են Կոմիտասի «Կռունկ» երգը։

Առաջին հարթակին, որը կրում էր «Արարատյան դաշտավայրի դրախտի հոյակապությունը», ցուցադրվել են Ադամը, Եվան, Նոյյան տապանը, որը, ըստ լեգենդի, հանգրվանել է Արարատ լեռան վրա։

Ներկայացման երկրորդն թեման «Թովիչ ռազմիկների օրրանն էր», որի ընթացքում ցուցադրվել են Տիգրան Մեծ արքայի ոսկե քանդակները, ինչպես նաեւ ասորեական, պարսկական, հունական, հռոմեական և հայ հզոր ռազմիկների քանդակները։

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: