ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ստախոս հովիվը». իրանական կայքը բացահայտել է` ինչպես է Բաքուն Ցեղասպանության զոհերին ներկայացրել որպես Խոջալուի զոհեր

Խոջալուի հայտնի դեպքերի մասին ադրբեջանական սուտ տեղեկատվությունը տարածելու նպատակով, Ադրբեջանի Հանրապետության դեսպան Բունիադ Հուսեյնովը Թեհրանում կազմակերպել է հատուկ ցուցահանդես, իրանցիներին իրազեկելու «Խոջալուում հայերի ոճրագործությունների մասին»։

Ըստ էության Բաքվի դեսպանը փաստերի սակավության պատճառով, ցուցահանդեսում տեղադրել է Հայոց Ցեղասպանությունից հայտնի մի լուսանկար։

Ինչպես հայտնում է Իրանում գործող հայկական «Արաքս» շաբաթաթերթը` այս հանգամանքը նկատվել է իրանցիների կողմից և իրանական «Ազարիհա» (Ատրպատականցիներ) լրատվական կայքէջը լուսանկարներ տեղադրելով սկանդալի մասին մասնավորապես գրել է.

«Տարօրինակ դեպք է տեղի ունեցել Թեհրանում կազմակերպված այս տարվա լուսանկարչական ցուցահանդեսում, որը կազմակերպվել էր Բաքվի դեսպանատան կողմից և որին մասնակցում էին այդ երկրի դեսպանը և Բաքվում աշխատած մի քանի նախկին իրանցի դիվանագետներ: Տարօրինակն այն է, որ պատկերասրահում ցուցադրված մի քանի նկարներ գողացված նկարներ են, որոնք փաստորեն պատկանում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանին, որոնք Բաքվի կառավարությունը ներկայացրել է, որպես Խոջալուի զոհեր»:

Իրանական կայքը հավելել է, որ ցուցահանդեսում ներառվել է չոր այրող անապատում իր մահկանացուն կնքող մի կնոջ պատկեր, մինչ Խոջալուն գտնվում է Աղդամի և Ասկերանի միջև կիսալեռնային ցուրտ և ձնապատված մի տարածքում:

«Լուսանկարի հետազոտությունը պարզեց, որ այն պատկանում է Օսմանյան կայսրությունում հայերի դեպի Սիրիա, Հալեպ բռնագաղթին, որը վերցվել է ԱՄՆ կոնգրեսի գրադարանից և գրադարանի լուսանկարների ցանկում նկարը կարելի է գտնել նույն վերնագրով»,- «Ստախոս հովիվը» վերնագրով հոդվածում գրել է իրանական կայքը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: