ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնող մասնագետների խմբի կենտրոնակայանում կայացել է ՀՀ դրոշի օծման արարողությունը

Հալեպում տեղի է ունեցել մարդասիրական առաքելությամբ Սիրիա ժամանած ՀՀ մասնագետների խմբի կենտրոնակայանում տեղադրված Հայաստանի դրոշի օծման արարողությունը, որին մասնակցեց Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը: Արարողությանը ներկա էին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, ՍԱՀ Ժողովրդական ժողովի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, հալեպահայ համայնքի հոգևոր և աշխարհիկ առաջնորդներ, հաղորդում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջից:

ՀՀ մարդասիրական առաքելության անունից արարողության բացման խոսքով հանդես եկավ հումանիտար մասնագետների խմբի անդամ Արկադի Տոնոյանը: Նա ընդգծեց, որ հայ ժողովրդի բացառիկ արժեքներից է խաղաղասիրությունը և այսօր Հայաստանի մարդասիրական առաքելության ներկայությունը Սիրիայում դրա վառ ապացույցն է:

Իր հերթին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը ողջունեց ՀՀ մարդասիրական արաքելության մասնակիցներին Սիրիայի Արաբական Հանրապետությունում՝ վստահություն հայտնելով, որ հումանիտար մասնագետները պատվով և փառքով կկատարեն իրենց վրա դրված վեհ պարտականությունը, այն է՝ աջակցել Սիրիայի բարեկամ ժողովրդի վերագտնելու խաղաղությունը, մի ժողովրդի, որն ավելի քան հարյուր տարի առաջ իր դռներն ու սրտերը բացեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված Ցեղասպանությունից մազապուրծ եղած տարագիր հայերի առջև: ՀՀ դեսպանը հումանիտար մասնագետների խմբին մաղթեց խաղաղ առաքելություն և ամենայն հաջողություն:              

Այնուհետև Բերյո Հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը կատարեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օծման ծիսակարգը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: