ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անհրաժեշտ է համաձայնեցնել ամբողջ փաթեթը, որն ընդգրկում է բոլոր հարցերը. Ջեյմս Ուորլիքը` Ղարաբաղյան կարգավորման մասին

VOA

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով Ադրբեջանի համար անշուշտ խոսքը Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձի և ընդհանրապես ինքնավարության և տարածքային ամբողջականության մասին է. Հայաստանի դեպքում անշուշտ դա ընկալվում է այլ կերպ. Խոսքն ինքնորոշման և մարդկանց ազատ կամքի արտահայտման մասին է, որն անհրաժեշտ է գործընթացն առաջ տանելու համար: Այս մասին «Ամերիկայի ձայնին»  տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքով, այս երկու տարրերն էլ պետք է քննարկման մաս լինեն. «Եվ ոչ միայն. Անհրաժեշտ է քննարկել խաղաղապահ ուժերի հարցը, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի հարցը: Անհրաժեշտ է քննարկել ենթակառուցվածքները: Դուք չեք կարող պարզապես ընտրել մեկ տարր և ասել, որ սա է կարգավորումը: Այսպիսով, բանակցություններում հաճախ է օգտագործվում այն բանաձևը, թե ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ: Ամեն ինչն է անհրաժեշտ համաձայնեցնել, և եթե մի կողմ դրվեն փոխվստահության կառուցմանն ուղղված փոքր քայլերը, ապա երկու ղեկավարներին անհրաժեշտ է բարձրացնել այս խնդիրները և համաձայնեցնել ամբողջ փաթեթը, որն ընդգրկում է բոլոր հարցերը»,-ընդգծել է նախկին համանախագահը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: