ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիայի հոգևոր կենտրոնում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար, որն առաջինն է Անգլիայում

Մեծ Բրիտանիայի հոգևոր կենտրոնում՝ Քենթերբերի քաղաքում մարտի 2-ին տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար: Բրիտանահայ համայնքի նախաձեռնությամբ անգլիական գլխավոր եկեղեցու՝ Քրիստոսի մետրոպոլիտ տաճարի Հիշատակի այգում տեղադրված խաչքարն օծվել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ձեռամբ:

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությանը։

Օծման արարողությանը հաջորդած ընդունելության ընթացքում ներկաներին ուղղված իր խոսքում Քենթերբերիի դեկան Ռոբերտ Ուիլիսը կարևորեց Մեծ Բրիտանիայի հոգևոր կենտրոնում, ինչպես նաև Անգլիայի տարածքում առաջին հայկական խաչքարի տեղադրումը՝ նկատելով, որ այն հանդիսանում է խաղաղության, հաշտեցման և հույսի խորհրդանիշ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրոկոսյանը՝ նշելով, որ հայկական միջնադարյան մշակույթը խորհրդանշող խաչքարն այսուհետ դառնալու է Քենթերբերիի ավելի քան 1400-ամյա հարուստ պատմության մասնիկը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: