ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքի մշակույթի նախարարը կարևորել է Բաբելոնի մշակութային փառատոնին Հայաստանի մասնակցության վերականգնումը

Մարտի 4-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի մշակույթի, զբոսաշրջության և հուշարձանների նախարար Աբդուլամիր ալ-Համադանիին (Abdulameer al-Hamdani)։ Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարար ալ-Համդանիին շնորհավորեց պաշտոնի նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից` կողմերն անդրադարձան հայ-իրաքյան երկկողմ հարաբերություններում առկա մշակութային համագործակցության օրակարգին, մասնավորապես՝ դեսպան Փոլադյանը մատնանշեց հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի երևանյան 2-րդ նիստի ընթացքում արդեն իսկ առկա ձեռքբերված պայմանավորվածություների և դրույթների կյանքի կոչելու անհրաժեշտությունը։ Անդադարձ կատարվեց նաև Հայաստանի և Իրաքի մշակութային օրերի փոխադարձ անցկացմանը, ինչին իրաքյան կողմի արձագանքն ընդգծված դրական էր, և կողմերը պայմանավորվեցին կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ նախաձեռնության իրականացման ուղղությամբ։

Հայ-իրաքյան մշակութային ոլորտի զարգացման համար որպես բաղկացուցիչ տարր ընդգծվեց նաև փոխադարձաբար բազմատեսակ փառատոններին մասնակցությունը, որը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների առաջընթացի համար։ Նախարար ալ-Համդանին շեշտեց Բաբելոնի միջազգային մշակութային փառատոնին Հայաստանի մասնակցությունը վերականգնելու հնարավորությունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    17 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: