ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք ուզում ենք, որ հայերը ազատ գան Եվրոպա՝ առանց վիզայի. Ժան-Կլոդ Յունկեր

New Eastern Europe

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական միության ղեկավարության հետ բոլոր հանդիպումների ժամանակ քննարկել է մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի կարևորությունը, որը շարունակում է մնալ երկկողմ հարաբերությունների գերակա առաջնահերթությունը: Այս մասին հայտարարեց Բրյուսելում աշխատանքային այցով գտնվող  Նիկոլ Փաշինյանը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի ու Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Ես հայցել եմ նախագահ Յունկերի անձնական ներդրումն այս հարցում»,- հայտնեց ՀՀ կառավարության ղեկավարը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն իր հերթին նշեց, որ Հայաստանի ու Եվրամիության միջև վիզաների ազատականացման  տեխնիկական պայմաններն արդեն բավարարված են, և հիմա ժամանակն է՝ ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ համագործակցել այս հարցի շուրջ։  «Ես, հանձնակատար Հանը, անձամբ պատրաստ ենք աջակցել այս գործընթացին որքան կարողանանք, և վարչապետի հետ զրուցելիս մենք նշել ենք, որ ավելի բուռն երկխոսություն կծավալենք այն անդամ պետությունների հետ, որոնք հետևողական են այս հարցում: Բայց մենք՝ որպես Եվրոպական հանձնաժողով, կողմ ենք վիզայի ազատականացման երկխոսությանը, բանակցությունները սկսելուն, ինչքան հնարավոր է շուտ: Սա կարևոր է և՛ Հայաստանի համար, և՛ Եվրամիության»,- շեշտեց Ժան-Կլոդ Յունկերը՝

Վերահաստատելով նվիրվածությունը վիզաների ազատականացման հարցի լուծմանը՝ նա հավաստեց, թե ցանկանում է, որ նախկինից ավելի շատ հայեր ճամփորդեն Եվրամիություն և հակառակը. «Մենք չենք ուզում, որ մարդիկ մեզ ընկալեն միայն ինստիտուտների միջոցով, մենք ուզում ենք, որ մարդիկ ճամփորդեն ազատ, հայերը ազատ գան Եվրոպա՝ առանց վիզայի, որպեսզի մեզ ավելի մոտիկից լավ ճանաչեն»։

Եվրոպական հանձաժողովի նախագահը նաև տեղեկացրեց, որ վեց ծրագիր է նախատեսվել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շարունակությունը և հարևանների հետ կապերը խթանելու համար: «Շարունակությունը շատ կարևոր է. մարդիկ պետք է շփվեն մեկը մյուսի հետ՝ ոչ միայն պետությունները, կառավարությունները: Եվ մենք փորձում ենք ամեն ինչ անել այս հարցում»,- շեշտեց նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: