ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը. Գրիգոր Հովհաննիսյանի հարցազրույցը The Jerusalem Post-ին

Հայաստանը ցանկանում է, որ Իսրայելը Ադրեջանին զենք չվաճառի, սակայն դա չի դնում որպես նախապայման Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը The Jerusalem Post-ին տված հարցազրույցում: Նա նշել է, որ Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը, որպեսզի երկու երկրների կապերն անցում կատարեն «հաջորդ մակարդակ»:

Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանը ցանկանում է, որ Իսրայելը փոխադարձ արձագանքի և դեսպանատուն բացի Երևանում:

Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, թե Իսրայելը Ադրբեջանին հիմնական զենք մատակարարողն է, Գրիգոր  Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը կողջունի, եթե Իսրայելը վարվի այնպես, ինչպես ԱՄՆ-ն և եվրոպական շատ  երկրներ, այն է՝ զենք չվաճառի կողմերից և ոչ մեկին: Նա ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չկա ռազմական լուծում, պետք է լինի միայն քաղաքական, սակայն Ադրբեջանին զենքի վաճառքը հանգեցնում է սպառազինության մրցավազքի: Փոխնախարարն ընդգծել է՝ Հայաստանը ցանկանում է, որ իր գործընկերներն իմանան՝ Ադրբեջանին զենք վաճառելը դուրս է հասարակ գործարքի տրամաբանությունից, այն ունենում է հետևանքներ:

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանությանը: Հարցին, թե արդյոք կա հիասթափություն, քանի որ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ ներկայացնում է իր անձնական կարծիքը: Որպես ցեղասպանությունը վերապրած փախստականների սերունդ նա անձնապես հիասթափված է, բայց դա ԱԳՆ-ի ու կառավարության դիրքորոշումը չէ: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանի անկախության տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային  ճանաչման տեմպը տպավորիչ է:

Գրիգոր Հովհաննիսյանը խոսել է երկու երկրների տնտեսական փոխադարձ շահերի մասին՝ նշելով, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է և կարող է դուռ լինել իսրայելական ապրանքների համար դեպի մեծ շուկա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: