ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայերը խաղաղասեր մարդիկ են. Եվրախորհրդարանում տեղի է ունեցել հայատյացությանը նվիրված կոնֆերանս

Եվրախորհրդարանում մարտի 6-ին տեղի է ունեցել հայատյացությանը նվիրված կոնֆերանս։

NEWS.am-ի փոխանցմամբ, միջոցառումը կազմակերպվել էր Եվրախորհրդարանի անդամ Էլենի Թեոխարուսի, Հանուն արդարության և դեմոկրատիայի եվրոպական հայկական ֆեդերացիայի և Թուֆենկյան հիմնադրամի կողմից։

Կոնֆերանսին որպես հատուկ հյուր հանդես եկավ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Կոնֆերանսում գիտական շրջանակների ներկայացուցիչները, այդ թվում՝ պատմաբաններ, քաղաքագետներ, լրագրողներ և իրավապաշտպաններ, խոսեցին Ադրբեջանում և Թուրքիայում հայատյացության ծագման և արդի դրսևորումների մասին։

Մասնակիցները խոր անհանգստություն հայտնեցին ողջ աշխարհի հայերի հանդեպ ատելության հրահրման հետևանքների առումով։

«Հայ դատի» գրասենյակի նախագահ Կասպար Կարամպետյանի խոսքով՝ ԵՄ համապատասխան մարմինները, մասնավորապես՝ ԵՄ մարդու իրավունքների հատուկ ներկայացուցիչը, պետք է Թուրքիային և Ադրբեջանին կոչ անեն դադարեցնել հակահայկական տրամադրությունների հրահրումը։

«Հայերը խաղաղասեր մարդիկ են՝ հաստատուն սկզբունքներով և բոլորի հետ համագոյակցելու ունակությամբ»,- հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Թեոխարուսը:

Աշոտ Ղուլյանի խոսքով՝ «այլատյացությամբ թունավորված հասարակությունը երբեք և ոչ մի պարագայում չի կարող ունիվերսալ արժեք ստեղծել»:

Իրավապաշտպան Ռագիփ Զարաքօղլուն, իր հերթին, նշել է ներկայումս Թուրքիայում հայերի հանդեպ ատելության մակարդակի մասին:

Միջոցառմանը մասնակցել են նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, լեհ հայագետ Յակուբ Օշիեցկին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: