ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահն անդրադարձել են թվային օրակարգի շուրջ համագործակցությանը

mfa.am

Մարտի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիպի հետ։

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը և Եվրամիությունն անցած տարիների ընթացքում կուտակել են գործընկերության և համատեղ աշխատանքի մեծ փորձ, և ՀՀ վարչապետի՝ օրերս Բրյուսել կատարած այցը լավ առիթ էր բազմաոլորտ համագործակցության ընդլայնմանն ուղղված հետագա գործնական քայլերն ուրվագծելու համար։

Զրուցակիցներն անդրադարձան թվային օրակարգի շուրջ համագործակցության հեռանկարներին: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց, որ կառավարության զարգացման օրակարգի հիմքում ընկած է տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծարար կրթության վրա հիմնված տնտեսության զարգացման խթանումը։

Անդրադառնալով Արևելյան գործընկերության 10-ամյակին՝ նախարար Մնացականյանը հայտնեց, որ հայկական կողմը, որը մշտապես աչքի է ընկել Արևելյան գործընկերության ձևաչափում ակտիվ ներգրավվածությամբ, ներդրումը կբերի նաև 10-ամյակի նշանավորման հարցում՝ նախաձեռնելով երիտասարդությանը և նորարարությանը նվիրված միջոցառում:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքներն՝ ընդգծելով, որ համաժողովը ոլորտի խոշորագույն միջազգային միջոցառումներից է, որը վերջին տասնամյակում առաջին անգամ անց է կացվելու Եվրոպայում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: